Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այս պահին Արմավիր-Երևան երթուղու վարորդների գործադուլն ավարտված է, իսկ երթուղին աշխատում է բնականոն հունով․
«Այժմ գտնվում եմ Արմավիրում: Հիշում եք, երեկ գործադուլ էին սկսել Արմավիր-Երևան երթուղու վարորդները՝ երթուղում ապօրինի աշխատող սպիտակ պետհամարանիշերով փոխադրողների գործունեությունը կասեցնելու նպատակով:
Ինչպես երեկ պայմանավորվել էինք, բացառելով ապօրինությունը, ըստ օրենքի, համապատասխան մարմինների աջակցությամբ՝ ՀՀ ոստիկանության և ՊԵԿ-ի, առկա խնդրին տրվեց լուծում:
Այժմ Արմավիր-Երևան երթուղին իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիսը» աշխատում է բնականոն հունով՝ ապահովելով հանրության բնականոն տեղաշարժը»: