տուն Լուրեր «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները հացադուլ են հայտարարել

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները հացադուլ են հայտարարել

104
0

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 20 դատապարտյալներ այսօրվանից հացադուլ են հայատարարել։

Ինչպես նշված էր «Ա1+»-ին ուղարկված հաղորդագրությունում՝ «Քանի որ ՀՀ վարչապետի ներկայացուցիչը չի այցելել մեզ, ուստի մեր խոստմանը հավատարիմ մնալով, հայտարարում ենք հացադուլ։ Միևնույն ժամանակ խնդրում ենք Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանին և Նաիրա Զոհրաբյանին, որոնք բարձրաձայնել էին համաներման անհրաժեշտության հարցը, ինչպես նաև ՀՀ վարչապետին և Մարդու իրավունքների պաշտպանին, այցելել մեզ և համաներման հարցի շուրջ իրականացնել քննարկումներ»։

Ի պատասխան Արտակ Զեյնալյանի այն մտահոգություններին, թե արդյոք ՀՀ ժողովուրդը պատրա՞ստ է ներել իրենց իրավունքները ոտնահարած անձանց, դատապարտյալները կոչ են անում հանրության անունից և իրավունքից խոսելուց առաջ  խոսել իր ենթակայության տակ գտնվող կառույցների գործողություններից, որի հետևանքով ամեն օր հարյուրավոր մարդկանց իրավունքներ են խախտվում։

Դատապարտյալները հացադուլը կշարունակեն մինչև նրանց հետ հանդիպումներն ու համաներման շուրջ քննարկումների սկսելը։