տուն Լուրեր «Արմավիր» և «Հրազդան» ՔԿՀ-երի աշխատակիցները բջջային հեռախոսներ են հայտնաբերել թաքստոցներում

«Արմավիր» և «Հրազդան» ՔԿՀ-երի աշխատակիցները բջջային հեռախոսներ են հայտնաբերել թաքստոցներում

152
0

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկությունների արդյունքում մայիսի 14-ի ժամը 15:30-ի սահմաններում, կալանավորված անձի կոշիկի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի լիցքավորիչի լար:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, մայիսի 15-ի ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում խցերից մեկի սառնարանում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: