Armani նորաձևությունների տունը թողարկել է Armani/dolci քաղցրավենիքի հավաքածուն, որը նվիրված է Ամանորի տոներին:
Այստեղ համադրված է բարձր նորաձությունն ու խոհարարական արվեստը: Հավաքածուում կան ավանդական իտալական կոնֆետներ` պանետոնե, պանդորո, վենեցիանա, ինչպես նաև հրուշակագործական արտադրանք և շոկոլադե կոնֆետներ:
Զարդարումն իրականացվել է բաց վարդագույնով և շագանակագույնով, որոնք գերակշռում են Emporio Armani հավաքածուի 2013/14 թվականների աշուն-ձմեռ հավաքածուում: