ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց ՀՀԿ կողմից առաջադրված ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:
ԱԺ պատգամավորներից ընտրությանը մասնակցել են 107 պատգամավոր, որից 96-ը կողմ են քվեարկել, 7-ը` դեմ, իսկ 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Հիշեցնենք` Ազգային ժողովի պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան էին ընտրում: Միակ թեկնածուն Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն էր: ՄԻՊ-ի թեկնածությանը պետք է կողմ քվեարկեին պատգամավորների 3/5-րդը՝ 79 պատգամավոր, որպեսզի նա ընտրվեր: