Վերջին շրջանում Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շուրջ ստեղծված կրքերը կարծես հանդարտվում են: Այսօր հայտնի դարձավ, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: Նախկին տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականից հետո մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել 6-ամսյա ժամկետով տնօրենի պաշտոնակատար նշանակել Արման Նավասարդյանին, որից հետո, օրենքի համաձայն, տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի։
Արման Նավասարդյանի նշանակումը անակնկալ չէր, քանի որ թատերախմբի որոշումն ու խնդրանքն են եղել նախարարին՝ ընդառաջել թատերախմբին եւ տնօրենի պաշտոնում նշանակել իրենց նախընտրած թեկնածուին:
Համազգայինի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում թատերախումբը տեսնում է դերասանուհի Նարինե Գրիգորյանին, նա եւս մրցակից չունի այդ պաշտոնի համար: