տուն Քաղաքական Միջազգային Արքայազն Ուիլյամը Angry Birds-ի ստեղծողների հետ նոր խաղ կթողարկի

Արքայազն Ուիլյամը Angry Birds-ի ստեղծողների հետ նոր խաղ կթողարկի

98
0

curled_up

Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Angry Birds խաղի ստեղծողներ Rovio Entertainment ընկերության միջոցով այսօր կթողարկի նոր խաղ, որի նպատակն է ցուցադրել որսագողության բացասական հետևանքները։

Այն կոչվում է Roll with the Pangolins՝ Գլորվիր պանգոլինների հետ։ Սրանք կաթնասուններ են, որոնք կծիկ են դառնում վտանգի դեպքում։ Որսագողերը այս կենդանիներին սպանում են մսի և թեփուկների համար, որոնք օգտագործվում են բժշկության մեջ։

Այս կենդանիները գտնվում են ոչնչացման եզրին, քանի որ վերջին 10 տարում անօրինական վաճառվել է մեկ միլիոն պանգոլին։

Խաղը հասանելի կլինի Angry Birds խաղի 200 միլիոն սիրահարներին։