Երեք մարդ մահացել է և ութը ստացել մարմնական վնասվածքներ մի քանի ավտովթարների հետևանքով, որոնցից առաջինի պատճառ է դարձել արջը։ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կենդանին դուրս է եկել երթևեկելի մասը։
Մեքենայի և կենդանու բախումից արջը սատկել է։ Դեպքի վայրում կանգնած մեքենայի ուղևորները փորձել են օգնել մեքենային, մոտեցած երրորդ ավտոմեքենան չի նկատել առաջին մեքենայի ուղևորներին եւ հարվածել է նրանց։
Միջադեպի հետևանքով 8 մարդ ուղղաթիռներով տեղափոխվել է հիվադանոց։ Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը։