Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արիեն Ռոբենը կոկորդիլոսի հարձակման հետևանքով վնասվածք է ստացել: Այս մասին հաղորդում է գերմանական Bild-ը:
Պարբերականի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Կատարում գերմանական ակումբի մարզման ժամանակ: «Երբ ես գնդակը հանում էի ջրավազանից, կոկորդիլոսը կծեց ինձ», — հայտարարել է Ռոբենը:
Նշվում է, որ վնասվել են ֆուտբոլիստի ցուցամատը, մատնեմատն ու մեծ մատը, սակայն դա չի խանգարի նրան շարունակել մարզումները:
Հիշեցնենք, որ 17 տուրից հետո Ռոբենի թիմը գլխավորում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 45 միավոր և մոտակա մրցակցին գերազանցելով 11 միավորով: Ձմեռային արձակուրդից հետո մյունխենցիների համար առաջին հանդիպումը կկայանա հունվարի 30-ին: