Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը թողարկել է նոր՝ «Արի իմ սոխակ» օրորոցային երգի տեսահոլովակը։ Երգը նա կատարում է վոկալիստ Լարիսա Ռայանի հետ։
«Արի իմ սոխակ»-ն առաջին հրապարակված ստեղծագործությունն է Թանկյանի «1915» երաժշտական նախագծից։ Երգը նաև օգտագործվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «1915» ֆիլմում՝ նկարահանված 2015-ին։