տուն Լուրեր Առգրավված սիգ տեսակի ձուկը հանձնվել է մանկատներին, ծերանոցներին և տուն- ինտերնատներին

Առգրավված սիգ տեսակի ձուկը հանձնվել է մանկատներին, ծերանոցներին և տուն- ինտերնատներին

147
0

dzuk-600x372ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի հերթական գործողությունների արդյունքում մարտի 18-ին սահմանված կարգով իրականացվել է փետրվարի 1-ից մինչև օրս «Սևան» ազգային պարկի աշխատակիցների կողմից լճում և ափամերձ տարածքներում հայտնաբերված ապօրինի որսագործիքների և լողամիջոցների հաշվառման և ոչնչացման աշխատանք: Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, ոչնչացվել է 150 ձկնորսական ցանց, 127 խեցգետնորսիչ, 2 ռետինե և 1 թիթեղյա լողամիջոց:

Նույն ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից առգրավված 542 հատ սիգ տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է մանկատներին, ծերանոցներին և տուն-ինտերնատներին:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, անդրադառնալով իրականացվող ամենամսյա միջոցառումների արդյունքներին, նշել է, որ ապօրինի որսի կանխարգելմանը և բացառմանն ուղղված աշխատանքները շարունակվում են: