Արգենտինացի հնագետները ջունգլիներում հայտնաբերել են ապաստանի մնացորդներ, որոնք կառուցվել են Երկորրդ աշխարհամարտից հետո նացիստների կողմից։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Խոսքը վերաբերում է երեք շինութոյւնների մնացորդներին, որոնք հայտնաբերվել են Արգենտինայի հյուսիսում։ Բուենոս Այրեսի համալսարանի գիտնականները հայտնաբերել են գերմանական 5 մետաղադրամ, որոնք հատվել են 1938-1941 թվականներին, ինչպես նաև ափսե, որի վրա գրված է եղել «Արտադրված է Գերմանիայում»։
«Հնարավոր է, որ Երկրորդ աշխարհամարտի վերջում նացիստները մշակել են գաղտնի ծրագիր, որով առաջնորդները պետք է թաքնվեին անհասանելի վայրերում՝ անապատերում, սարերում, ժայռերում և ջունգլիներում», — ասել է հնագետների խմբի ղեկավար Դանիել Շավելզոնը։
Նշվում է, որ ապասատանն այդպես էլ չի օգտագործվել։