Տարվա այս եղանակի համար անսովոր շոգ է հաստատվել Արգենտինայում. մայրաքաղաքում և մի շարք այլ շրջաններում արձանագրվել են ջերմաստիճանի ռեկորդներ։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Հոկտեմբերը գարնանային ամիս է հարավային կիսագնդում, և սովորաբար այս ժամանակ Բուենոս Այրեսի ջերմաստիճանը կազմում է +15-ից 20 աստիճան։ Սակայն երեկ այն հասել է +35-ի, ինչը բացարձակ ռեկորդ է։ Սանտիագո դել Էստերոյում ջերմաստիճանը կազմել է +42։ Այս է պատճառը, որ որոշ շրջաններում արձանագրվել են ելեկտրաէներգիայի և ջրի մատակարարման խափանումներ։