տուն Քաղաքական Միջազգային Արգենտինայի նախագահը ծաղրել է չինարենը

Արգենտինայի նախագահը ծաղրել է չինարենը

137
0

29782-944-681

Արգենտինական լրատվամիջոցները սուր քննադատության են ենթարկել երկրի նախագահին՝ Twitter-ում նրա գրառումը որակելով որպես ռասիստական։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները Twitter-ի իր էջում գրել էր՝ «Vinieron solo por el aloz y petloleo», ինչը թարգմանաբար նշանակում է «Նրանք գալիս են միայն բրնձի և նավթի հետևից»։ Սակայն aloz (բրինձ) և petloleo (նավթ) բառերում Քիրշները հատուկ «R»  տառը փոխարինել է «L» տառով։

The Washington Post-ը Արգենտինայի նախագահի այս գրառումը որակել է որպես տարօրինակ, վիրավորական և ռասիստական։ Պարբերականը գրում է, որ ավելի վատ բան չկա, քան այցի ժամանակ ծաղրես այդ երկրի խոսելաձեւը։

Ավելի ուշ, Քիրշները գրել էր, որ չի ցանկացել ծաղրել չինացիներին, և որ իր գրառմանը նման վերաբերմունքը խոսում է հումորի բացակայության մասին։