տուն Քաղաքական Միջազգային Արգենտինայի նախագահը որոշել է ցրել հետախուզական ծառայությունը

Արգենտինայի նախագահը որոշել է ցրել հետախուզական ծառայությունը

57
0

Cristina Fernandez de Kirchner

Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես Քիրշները հայտարարել է երկրի հետախուզական ծառայությունը փակելու և նոր գործակալություն բացելու մասին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ՝ նա ասել է, որ համապատասխան օրինագիծը կներկայացվի խորհրդարանին։ Նախագահը այս որոշումը բացատրել է նրանով, որ հետախուզությունը չի փոխվել «խունտայի» տարիներից։

Քիրշների այս հայտարարությունը հնչել է դատախազ Ալբերտո Նիսմանի խորհրդավոր մահից մեկ շաբաթ անց։ Դատախազը քննում էր հրեական մշակութային կենտրոնում 1994 թվականին տեղի ունեցած պայթյունի գործը և պետք է հրապարակեր անուններ խորհրդրանում կայանալիք լսումների ժամանակ։