Արգենտինական El Destape պարբերականը գրում է, որ Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշներն ապրիլի վերջին կայցելի Մոսկվա, ինչը կարող է սառեցնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։
Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները կայցելի Մոսկվա, ուր Վլադիմիր Պուտինի հետ կստորագրի նոր համաձայնագրեր։ Ըստ պարբերականի՝ վերջինիս քաղաքական հայացքները Քիրշները կիսում է։
«Այս քայլը դիտավորյալ է կատարվել, որպեսզի առաջացնի Սպիտակ տան զայրույթը, որը նկատում է, որ չինացիներն ու ռուսները սկսել են ավելի հեշտ համագործակցել մի տեղ, որը նախկինում ԱՄՆ-ի «հետին բակն էր» համարվում», — ասում է հոդվածագիրը։ Պարբերականի այս վարկածը հաստատել է նաև Արգենտինայի կառավարության աղբյուրը՝ նշելով, որ այս այցը ժեստ է Միացյալ Նահանգներին։