տուն Լուրեր Արգենտինացի ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքից

Արգենտինացի ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքից

109
0

football_ambulance

Արգենտինայի ռեգիոնալ լիգայում կայացած «Սան Խորխե դե Վիլյա Էլիսա» և «Դեֆենսորես դե Կոլոն» թիմերի խաղի ժամանակ ողբերգական դեպք է գրանցվել, հայտնում է Championat.com-ը:

«Կոլոնի» ֆուտբոլիստներից մեկը գնդակի համար պայքարում ծնկով ոչ կանխամտածված հարված է հասցրել մրցակցի ֆուտբոլիստ Միկայել Ֆավրիի գլխին։

Բախումից հետո հրմշտոց է սկսվել թիմերի ֆուտբոլիստների միջև, ինչի  հետևանքով 24-ամյա Ֆավրը ևս մեկ հարված է ստացել գլխին ու կորցրել գիտակցությունը։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

«Կոլոնի» 2 ֆուտբոլիստ, ովքեր մասնակել են հրմշտոցին, տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք։