տուն Լուրեր Արգենտինացի երկու հասարակական գործիչներ կարժանանան «Խրիմյան Հայրիկ» մրցանակին

Արգենտինացի երկու հասարակական գործիչներ կարժանանան «Խրիմյան Հայրիկ» մրցանակին

62
0

hay datՀՅԴ Հայ դատի Լատինական Ամերիկայի նախաձեռնությամբ օգոստոսի 24-ի երեկոյան Խրիմյան քոլեջում կկայանա ամենամյա «Խրիմյան Հայրիկ» մրցանակի հանձնման արարողությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արգենտինայի հայ համայնքից տեղեկացրին, որ մրցանակն այս տարի կտրվի միանգամից երկու գործչի` Լեոնարդո Դեսպուտիին եւ Լեւոն Արսլանյանին:

Մրցանակը տրվում է այն հասարակական-քաղաքական գործիչներին, մտավորականներին, ովքեր  իրենց ներդրումն են ունենում ժողովրդավար եւ իրավահավասար հասարակություն ունենալու գործում: