տուն Լուրեր Արգելվել է թռչնամսի ներկրումը ՀՀ ԱՄՆ-ի որոշ նահանգներից

Արգելվել է թռչնամսի ներկրումը ՀՀ ԱՄՆ-ի որոշ նահանգներից

117
0

havՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015թ. մայիսի 29-ից արգելել է Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք նահանգներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն և մի շարք այլ ապրանքներ: Այս մասին հաղորդեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հայաստանի Հանրապետության տարածք ԱՄՆ Արկանզաս, Կալիֆորնիա, Այդահո, Ինդիանա, Այովա, Կանզաս, Մինեսոտա, Միսսուրի, Մոնտանա, Նեբրասկա, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Օրեգոն, Վաշինգտոն, Վիսկոնսին, Վայոմինգ նահանգներից արգելվել է ներմուծել նաև բոլոր տեսակների թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:

Որոշումը կայացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ (H5N2, H5N8 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով: