տուն Լուրեր Արգելվել է Հնդկաստանից մի շարք մթերքների ներմուծումը Հայաստան

Արգելվել է Հնդկաստանից մի շարք մթերքների ներմուծումը Հայաստան

75
0

snundՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային վերահսկողության շրջանակներում արգելել է Հնդկաստանից Rajdhani ընկերության արտադրության դեղին սիսեռի, Rajdhani SELECT ընկերության արտադրության ռաֆինացված, մանր աղացած ցորենի սպիտակ ալյուրի և սպիտակաձավարի, ինչպես նաև AASHIRVAAD ընկերության արտադրության ցորենի թեփով ալյուրի ներմուծումը Հայաստան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից, ընդհանուր 800 կգ քաշով նշված խմբաքանակների պիտանիության ժամկետները լրանում են օգստոսի վերջին:

Բեռի ներմուծումն արգելվել է՝ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, որով արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել սննդամթերք, եթե ընդհանուր պիտանիության ժամկետի լրանալուն մնացել է 30 օրից քիչ կամ առավելագույնը 120 օր պիտանիության ժամկետ ունեցող ապրանքատեսակների դեպքում՝ մեկ քառորդից պակաս ժամկետ: