տուն Լուրեր Առևտրի ֆինանսավորման վերաբերյալ կոնֆերանս Երևանում. մասնագետները դրական հեռանկարներ են տեսնում Հայաստանում (...

Առևտրի ֆինանսավորման վերաբերյալ կոնֆերանս Երևանում. մասնագետները դրական հեռանկարներ են տեսնում Հայաստանում ( տեսանյութ)

102
0

Այսօր Երևանում մեկնարկեց առևտրի ֆինանսավորման վերաբերյալ երկօրյա կոնֆերանսը: Այն կազմակերպել էր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը Եվրոպական Միության հետ համատեղ:

Համաժողովին ներկա էին 150-ից ավել մասնակիցներ, որոնց թվում կային հրավիրված փորձագետներ, տեղական ՓՄՁ-ների, տեղական և օտարերկրյա առևտրային բանկերի, տարբեր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներ, որոնք քննարկում էին առևտրի ֆինանսավորման ոլորտի ընթացիկ միտումներն ու զարգացման կարիքները, ինչպես նաև Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործարքների հաջողված դեպքերի ուսումնասիրությունները:

Այս համաժողովի նպատակն է բարելավել փոքր և միջին ձեռնարկությունների իրազեկությունը և Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործիքների հասանելիությունը:

Կոնֆերանսի գլխավոր հովանավորներն են «Հայէկոնոմբանկը» և «Ամերիաբանկը»:

Մանրամասները դիտեք ամբողջական տեսանյութում: