տուն Լուրեր Առևտրային բանկերին ձգել է պետք պարո՛ն Երիցյան

Առևտրային բանկերին ձգել է պետք պարո՛ն Երիցյան

158
0

Բաբուխանյան

 

ԱԺ-ում քննարկվում է «ԿԲ 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման» հաշվետվությունը: Մտքերի փոխանակման փուլում ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, անդրադառնալով ծրագրին, նշեց, որ ՀՀ-ում գործող բանկային համակարգը ոչ ոքի պետք չէ:

«Հիմա հասկանալի չէ, բանկն է ժողովրդի համար, թե ժողովուրդն է բանկի համար: Առևտրային բանկերին ձգել է պետք, պարո՛ն Երիցյան: Չի կարելի թույլ տալ, որ դրանք մարդու կյանքի հետ խաղան»,-նշեց պատգամավորըˋ դիմելով ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին:

Բաբուխանյանը վկայակոչեց Ռուսաստանի փորձը, որն ընդունել է օրենք «Ֆիզիկական անձանց սնանկության մասին»: Համաձայն օրենքիˋ մարդիկ, ովքեր չեն կարողանում մարել իրենց վարկերը, չեն զրկվում իրենց վերջնական կացարանից: Օրենքն արգելում է նաև կալանք դնել գույքի վրա, ինչպես, օրինակ, ավտոմեքենայի, եթե վերջինս մարդու ապրուստի միակ միջոցն է:

«Պարո՛ն Երիցյան, դուք մարդկանց տանում եք ինքնասպանության: Խնդրում եմ Ձեզ այս խնդիրը լուծել և կարգավորել քաղաքացի-առևտրային բանկ հարաբերությունները: Ամեն օր քաղաքացիներից բողոքներ են ստացվում, որ իրենց հաշիվները սառեցվում են, կամ ինչ-ինչ պատճառով քաղաքու վրա 50 հազարի տուգանք է գալիս, որ իմասին քաղաքացին տեղեկանում է մեկ կամ երկու տարի անց, երբ այդ գումարն արդեն 500 հազարի է հասնում»,-նշեց Բաբուխանյանը:

Վերջինս կոչ արեց ԿԲ-ինˋ ծրագրերը ներկայացնել ոչ թե ելնելով ինչ-որ տեսություններից, այլ շարքային քաղաքացիների իրավունքների պաշտպանությունից: