Բազմաթիվ առևտրականներ այսօր ևս Ազգային ժողովի դիմաց հավաքվել և սպասում են, թե այսօր խորհրդարանն ինչ որոշում կկայացնի «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխության մասով: Նրանք պատրաստվում են սպասել մինչև նիստի ավարտը:
Հիշեցնենք, որ նրանք արդեն մի քանի օր է բողոքի ցույցեր են անցկացնում ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» օրենքի, որը ուժի մեջ պետք է մտնի հոկտեմբերի 1-ից:
Նշենք, որ քիչ անց նույն ճանապարհով անցնելու է Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը: