տուն Լուրեր Արևշատ Մելիքսեթյանը՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ գործադիր տնօրեն

Արևշատ Մելիքսեթյանը՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ գործադիր տնօրեն

147
0

10

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԲԸ խորհրդի որոշմամբ Արևշատ Մելիքսեթյանը նշանակվել է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է  «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այս կապակցությամբ՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի հիմնադիր, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է. «Հանգիստ եմ ինչպես «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի ապագայի, այնպես էլ ընկերության կողմից ստանձնած ռիսկերի հուսալի կառավարման համար, քանզի ինձ փոխարինում է ազնիվ, բանիմաց, փորձառու մասնագետ, ով իմ համախոհն է: Ավելի քան տասը տարի է, ինչ ճանաչում եմ Արևշատին, ով ոչ միայն ապահովագրության բացառիկ գիտակ է, այլև իրական առաջնորդ: Համոզված եմ, որ նրա ղեկավարությամբ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն կշարունակի իր առաքելությունը և կնպաստի Հայաստանում ապահովագրական մշակույթի հետագա զարգացմանը»:

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն Արևշատ Մելիքսեթյանը կստանձնի գործադիր տնօրենի պարտականությունները ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվելուց հետո։ Մինչ այդ նա կհանդիսանա գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Նա կփոխարինի ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանին, ով ՀՀ նախագահի հրամանագրով 2016 թ. սեպտեմբերի 27-ից ստանձնել է ՀՀ առողջապահության նախարարի