Իրանի և Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցողների «վեցնյակի» միջև տարաձայնությունների թիվը նվազել է: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը` հղում կատարելով Իրանի նախագահ Հասան Ռուհանիին:
Ըստ նրա` բանակցությունները լավ կետում են, և որոշ խոչընդոտներ, որոնք նախկինում կային, նույնպես վերացված են: Այս մասին նախագահն ասել է դատական համակարգի ղեկավար Սադեկ Լարիջանիի և խորհրդարանի ղեկավար Ալի Լարիջանիի հետ: «Կարծես նրանք սկսել են ընդունել Իրանի ժողովրդի իրավունքը», — ասել է Հասան Ռուհանին: