Արևմուտքը Սիրիայից, Իրաքից ու Լիբիայից Եվրոպա փախչող գաղթականների հետ կապված իրավիճակի համար սկզբունքային պատասխանատվություն չի կրում, հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը` CBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Նա ընդգծել է նաև, որ միայն բազմակողմանի օգնությամբ Եվրոպայում ստեղծված ճգնաժամն անհնար է լուծել: Պետք է շարունակել պայքարը դրա պատճառի` ԻՊ խմբավորման զինյալների դեմ:
Նա նշել է նաև, որ Կանադայի կառավարությունը շռայլ գումարներ է տրամադրում միջազգային օգնությանը, սակայն գումարի չափը չի հրապարակել: