Ամերիկայի Միացյալ Նահանգները և եվրոպական «գաղութատիրական» տերությունները երբեք չեն կարող Իրանին ծնկի բերել: Այս մասին հայտարարել է Իրանի այաթոլլահ Ալի Խամենեին:
«Նրանք Իրանը ծնկի չկարողացան բերել միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում», — ասել է նա՝ Թեհրանում մուսուլման գիտնականների հետ հանդիպման ժամանակ: Հաղորդում է IRNA գործակալությունը:
Հիշեցնենք, որ Իրանի ու վեցյակի բանակցությունները հետաձգվել են մինչև 2015 թվականի հունիսի վերջ` վերջնական համաձայնության հասնելու համար: