տուն Քաղաքական Միջազգային Արևմտյան հինգ առաջնորդներ քննարկել են Էբոլայի, Ուկրաինայի և Իսլամական պետության հարցերը

Արևմտյան հինգ առաջնորդներ քննարկել են Էբոլայի, Ուկրաինայի և Իսլամական պետության հարցերը

107
0

White_House_teleconference_for_Hurricane_Sandy

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի առաջնորդները տեսակոնֆերանսի միջոցով քննարկել են միջազգային մի շարք հրատապ խնդիրներ։ Համաձայն մամուլի համար տարածված հաղորդագրության՝ հիմնական թեմաներն են եղել Ուկրաինան, Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի դեմ պայքարը, «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի գործողությունները։

Տեսակոնֆերանսին մասնակցել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին։