տուն Լուրեր «Արևիկ» ազգային պարկում վնասի չափը դեռ հայտնի չէ

«Արևիկ» ազգային պարկում վնասի չափը դեռ հայտնի չէ

114
0

Araratnews.am-ը տեղեկացրել է, որ մարվել է «Արևիկ» ազգային պարկի հրդեհը: Հրդեհի հետեւանքով մոտ 12 հա բուսածածկ տարածք, գիհի և եղևնուտ:

ԱԻՆ-իւ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանին հարցրինք՝  հրդեհի առաջացման պատճառը ո՞րն է: Հնարավո՞ր  է մարդու գործունեության հետեւանք լինի: Մամուլի խոսնակն ասաց՝ պատճառները դեռ հայտնի չեն, ապա հղում արեց պաշտոնական հաղորդագրությանը:

Զանգահարեցինք նաև շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Արմեն Վարդանյանին՝  տեղեկանալու, թե պարկում ինչքան վնաս է եղել, նախարարությունը ինչ քայլեր է ձեռնարկելու:

Արմեն Վարդանյանի խոսքով՝ դեռ հայտնի չէ  վնասի կոնկրետ չափը, հետևաբար վաղ է նախարարության քայլերի մասին խոսել: