տուն Լուրեր Բլոգ «Արևիկ» ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 44 հա անտառապատ տարածք

«Արևիկ» ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 44 հա անտառապատ տարածք

110
0

Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի հարակից անտառում («Արևիկ» ազգային պարկի տարածք) բռնկված խոշոր հրդեհի hետևանքով այրվել է մոտ 44 հա անտառ:

Տես՝ GIF-ով

1-ին պատկերում ներկայացված է ըստ հրդեհի աստիճանի համեմատաբար թույլ (դարչնագույն), միջին (կարմիր) և ուժեղ (մուգ կարմիր) գույներով տարածական քարտեզը,
2-րդ պատկեր՝ 2018թ-ի տվյալ տարածքի բարձր լուծաչափով արբանյակային պատկեր,
3-րդ պատկերում համադրված են ըստ հրդեհի աստիճանի քարտեզը արբայնակային պատկերի հետ»: