տուն Քաղաքական Միջազգային Արևելյան Եվրոպայում լուզերի հոգեբանություն ունեն

Արևելյան Եվրոպայում լուզերի հոգեբանություն ունեն

109
0

55697c2ac46188b7098b45a7

Օդեսայի նահանգապետ,Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Արևելյան Եվրոպայի երկրները «լուզերի»` ձախողակի հոգեբանություն ունեն: Այս մասին նա ասել է ուկրաինական 5-րդ ալիքին:

«Լուզերի հոգեբանությունը դա այն է, երբ ով, երբ, ուր էլ եկավ, միևնույնն է՝ գողանում է, միևնույնն է՝ ճանապարհները փոսերով են, միևնույնն է՝ մենք քիչ եկամուտ ունենք, միևնույնն է՝ կաշառքներ կլինեն, միևնույնն է՝ մեզ նվաստացնելու են, նեղեն, թույլ չեն տալու հեռանկար ունենալ: Եվ եթե սա հնարավոր է լինում ճեղքել, ապա դա մեծ ազդեցութոյւն է ունենում, քան Եվրամիության և Ամերիկայի ցանկացած հայտարարությունն այն մասին, թե նրանք մտահոգված են և մեզ աջակցում են», — ասել է Սաակաշվիլին: