Անհայտ անձինք առևանգել են Չարլի Չապլինի առաջին «Օսկարը»։ Դա տեղի է ունեցել Փարիզում Չապլինի ասոցիացիայի գրասենյակում։ Այս մասին հաղորդում է Le Parisien-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Նշվում է, որ արձանիկի գինը կազմում է մեկ միլիոն դոլար։ Գրասենյակից անհետացել են Չապլինի գրիչները, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 90 հազար դոլար։ «Գողերը հափշտակել են նշված իրերը, ուրիշ ոչինչ չի կորել։ Նրանք լավ տեղեկացված են եղել», — ասել է անանուն աղբյուրը։
Սկսվել է հետաքննություն։