Այսօր ԱԺ նիստում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ոչ իշխանական ուժերը քիչ առաջ նիստ են հրավիրել շրջանառության հարկի վերաբերյալ օրենքի շուրջ ստեղծված իրավիճակին, և որ նրանք առաջարկում են ԱԺ նախագահին քննարկում կազմակերպել: «Կարծում եմ հարցը չպետք է քաղաքականցենք ու կուսակցականացնենք, որովհետև այսօրվանից օրենքը պետք է սկսի գործել»,- իր խոսքում նշեց պատգամավորը: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց. «Շատ հետաքրքիր եռյակ-քառյակ է ձևավորվել: Երկու օր առաջ մենք ենք ասում, եկեք հավաքվենք ու համատեղ որոշենք, մի մասը եկան, մի մասը չեկան, դուք գնացիք արտահերթ նիստի ճանապարհով:Մեր փոխարեն հիմա դուք եք առաջարկում քննարկում , ի՞նչ պատահեց»: Այս հարցերին ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ժամը 13: 30 հրավիրում է խմբակցության ներկայացուցիչներին իր մոտ խորհրդակցության: Գալուստ Սահակյանի հայտարարությունից հետո ձայն խնդրեց նաև նաև ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը և իր խոսքում նշեց. «Արեք էլ չքննարկենք, էլ ի՞նչ պետք է քննարկենք, էն ա սաղիս մտքին կա: Հլը մի տաս օր պիտի քննարկենք, քսան օր քվեարկենք, մեղք են էս ժողովուրդը: Արեք էս անգամ ժողովրդի սրտով անենք, բերեք քվերակենք սաղս տղամարդավարի»: