Այսօր՝ մարտի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմաշ գյուղում՝ «Վարաք-Շուշանց» ՍՊԸ-ի տարածքում, կրակոցի ձայն է լսվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ մարտի 23-ին, ժամը 23։00-ից մինչև մարտի 24-ի ժամը 06։30-ն ընկած ժամանակահատվածում մահացածը՝ Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, 25-ամյա Տիգրան Ավագյանը, «ԻԺ 18 EM» տիպի մեկփողանի 12 ՏՉ որսորդական հրացանով ինքնասպան է եղել։ Նա կրակել է իր գլխի շրջանին։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Ավետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում