«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որն ավելի վաղ հայտարարել էր աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին, մասնակցում է ԵԱՀԿ ԽՎ նիստերին հակահայկական բանաձեւի դեմն առնելու նպատակով։ Այս մասին ասել է Տիգրան Ուրիխանյանը։
Միեւնույն ժամանակ հայտնեմ, որ արձակուրդից անմիջապես հետո աշխատանքային լիազորություններս շարունակելու եմ իրականացնել։ Այդ թվում ապահովելու եմ ութ օրենսդրական նախաձեռնությունների շրջանառության ընթացքն ու երկրորդ ընթերցումների դրանց զեկույցները»,- նշեց նա։
Ավելի վաղ պատգամավորը հայտարարել էր, որ դադարեցնում է աշխատանքային լիազորությունները. «Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ: Վստահ եղեք` քիչ չի թվա, եւ շատերն են երկար տխրելու: Ցավով հայտնում եմ, որ դադարեցրել եմ նաեւ «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը «Կենտրոն» TV եթերում: Հուսամ, որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա ձեզ ներկայացնել մակարդակով բանավեճի կուլտուրա»: