տուն Լուրեր Արդարադատության փոխնախարարը՝ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու մասին

Արդարադատության փոխնախարարը՝ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու մասին

97
0

vigen

Ռուսաստանի Դաշնությունում ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացը շարունակվում է: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:

«Գործընթացն ավարտին հասցնելու համար երկար ժամանակ կարող է  պահանջվել, քանի որ Հրաչյա Հարությունյանին Հայաստան վերադարձնելու վերջնական որոշումը պետք է կայացնի ՌԴ դատարանը` հարցը քննության առնելուց հետո»,- հստակեցրեց պարոն Քոչարյանը:

Պարոն Քոչարյանի փոխանցմամբ՝ ռուսական կողմի համար անհրաժեշտ փաստաթղթերը հայկական կողմն ուղարկել է Ռուսաստանի Դաշնություն եւ այժմ դրանք ուսումնասիրման փուլում են:

«Բացի ռուսական կողմի հետ այդ հարցի շուրջ քննարկումներից, արդարադատության նախարարությունը մշտական կապի մեջ է նաև Հրաչյա Հարությունյանի հարազատների հետ` ցուցաբերելով նրանց անհրաժեշտ աջակցություն և իրավական օգնություն», -եզրափակեց արդարադատության փոխնախարարը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանը 6 տարի 9 ամսվա ազատազրկման է դատապարտել հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանին, որը մեղավոր է ճանաչվել տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի համար։

Շողիկ Գալստյան