տուն Լուրեր Արցախյան գինու փառատոնի բացումը կազդարարվի ծիսական արարողությամբ

Արցախյան գինու փառատոնի բացումը կազդարարվի ծիսական արարողությամբ

79
0

28421

ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում հոկտեմբերի 17-ին կայանալիք Արցախյան գինու փառատոնի կազմակերպիչ հանձնաժողովը հրապարակել է փառատոնի մշակութային ծրագիրը:

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությունից, այն իր մեջ ներառում է բացման հանդիսավոր արարողություն, երաժշտական համերգ, ազգագրական պարեր ու խաղեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, խաղարկություն և աճուրդ: Բացման հանդիսավոր արարողությունը կազդարարվի տաշտում խաղողի ճզմման ծիսակատարությամբ և նախորդ տարվա արարողությունից ստացված գինու շշալցմամբ:

Երաժշտական համերգին մասնակցելու են «Մենք ենք մեր սարերը» համույթը, Տողի արվեստի դպրոցի աշակերտները, Կովսականի ազգագրական պարերի համույթը: Համերգում ելույթ կունենա նաև «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի մասնակից Լիլիթ Ավանեսյանը: Փառատոնի մշակութային ծրագրին մասնակցելու է նաև դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

Ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքում ներկայացվելու են արցախյան վարպետների կողմից պատրաստված հուշանվերներ, արցախյան գորգեր, կավե ամանեղեն, արցախյան զարդեր և այլն: Միջոցառման ողջ ընթացքում Տողի Մելիքական ապարանքի տարածքում կազմակերպվելու են տարբեր ազգագրական խաղեր և պարերի ուսուցում` փառատոնի հյուրերի մասնակցությամբ:

Բացի գինու տոնավաճառից, Տող գյուղի և մոտակա համայնքների ներգրավմամբ կկազմակերպվի նաև Արցախյան բարիքների տոնավաճառ, որտեղ ներկայացվելու է գյուղական արտադրանք: Փառատոնի վերջում հյուրերին սպասվում է վիճակախաղ և աճուրդ` ժամանցը ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով:

Արցախյան գինու փառատոնն ամենամյա տոնախմբություն է, որը կազմակերպվում է հոկտեմբերի երրորդ շաբաթ օրը: Այն նպատակ ունի զարգացնելու համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը, ինչպես նաև ստեղծելու հանդիպման հարթակ ԼՂՀ և ՀՀ գինեգործների միջև: Փառատոնին իրենց արտադրանքն են ներկայացնում ԼՂՀ շրջաններից և ՀՀ-ից ժամանած գինի արտադրողները: Նախորդ տարի փառատոնին մասնակցել է 24 գինեգործ և ավելի քան 1500 հյուրԱրցախիցՀՀից և արտերկրից