ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ` հոկտեմբերի 17-ին արցախյան մելիքանիստ Տող գյուղում տեղի կունենա Արցախյան գինու երկրորդ փառատոնը:
Փառատոնի ընթացքում կներկայացվեն մշակութային եւ համերգային ծրագրեր, կկայանա գինու բարիքների տոնավաճառ, ձեռագործության եւ արվեստի ցուցահանդես եւ վաճառք, հյուրերը կհամտեսեն նաեւ արցախյան խոհանոցի հայտնի ճաշատեսակները: