Նախօրեին Արցախի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստացած Ագանիկ Զորոգլյանին կտեղափոխեն Երևան։
Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նաև նշեց, որ Ագանիկ Զորոգլյանի վիճակը շարունակում է ծանր մնալ։