«Մենք երբեք մեր հասարակությունից ոչինչ չենք թաքցրել: Մենք միշտ էլ կիսում ենք մեր դիրքորոշումը հասարակության հետ:
Արցախում լարվածություն չկա, մարդիկ ապրում են իրենց ամենօրյա կյանքով, բանակը ամուր կանգնած է դիրքերում:
Կան մարդիկ, ովքեր փորձում են շահարկել սա: Ղարաբաղում մի քանի մարդ կեղտոտ լուրեր է տարածել… հակահեղափոխական Արցախ եւ այլն: Բավական է ժողովուրդ, հերիք է. Ոչինչ չի կարող կոտրել Հայաստանի եւ Արցախի միասնությունը:
Հերիք է մի բաժակ ջուրը պղտորեք ու փորձեք այնտեղ ձուկ բռնել, նման բան չկա, բաժակի մեջ էլ ձուկ չկա»,- իր ֆբ-յան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։