տուն Արցախ Արցախում քննարկել են հանքարդյունաբերության հարցեր

Արցախում քննարկել են հանքարդյունաբերության հարցեր

150
0

Արցախի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին ընդունել է ճանաչված ռուսաստանաբնակ երկրաբան Սերգեյ Վարդանյանին:

Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության զարգացմանն առչվող հարցեր:

Ընդերքօգտագործման ոլորտի զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Նախագահը «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել Սերգեյ Վարդանյանին եւ հույս հայտնել, որ այսուհետ եւս անվանի մասնագետը կնպաստի մեր հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացին:

Հանդիպմանը ներկա էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք: