տուն Լուրեր Արծրուն Հովհաննիսյանը՝ Արցախում վիրավորված զինծառայողի առողջական վիճակի մասին

Արծրուն Հովհաննիսյանը՝ Արցախում վիրավորված զինծառայողի առողջական վիճակի մասին

100
0

Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված ժամկետային զինծառայող Ագանիկ Զորոգլյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Մեր այն հարցին՝ առաջիկայում զինծառայողին վիրահատություն սպասվում է, թե ոչ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ամեն ինչ պարզ կլինի, երբ վիճակը կայունանա: