տուն Լուրեր Արցախի Սխտորաշեն գյուղի 83-ամյա միակ բնակչուհու մասին ֆիլմ՝ «Ոսկե ծիրան»-ում

Արցախի Սխտորաշեն գյուղի 83-ամյա միակ բնակչուհու մասին ֆիլմ՝ «Ոսկե ծիրան»-ում

225
0

47993

Փառատոնի Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում ներկայացված ֆիլմը Արցախի Սխտորաշեն գյուղի մասին է, որի միակ բնակչուհին 83-ամյա Լենա տատն է:

Օպերատոր, լուսանկարիչ Գարեգին Պապոյանը պատահաբար հայտնվել է Մարտունու շրջանի 30-ամյա ամայացած գյուղում, տեսել Լենա տատին ու որոշել նրա մասին ֆիլմ նկարել. «Ասում էր, որ չի սիրում, երբ գալիս են իրեն նկարում են, բայց համաձայնեց: Նա չէր ուզում լքել գյուղը, որովհետև չէր ուզում, որ այն քարտեզի վրայից վերանար, ասում էր, որ եթե այն կա քարտեզի վրա, ուրեմն կա»:

Լենան տատը, ցավոք, 2 ամիս առաջ մահացել է, հիմա Սխտորաշենը դատարկ է, ոչ մեկ այնտեղ չի ապրում: