տուն Լուրեր Արցախի նախագահն ընդունել է Սեյրան Օհանյանին

Արցախի նախագահն ընդունել է Սեյրան Օհանյանին

61
0

070215SeyranOhanyan

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: