ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Արցախյան հանրահայտ Կատարո գինիների արտադրող ընտանիքն իմ համար մեր ժամանակների հերոսներից է։
Այս ընտանիքին հաջողվել է համառ ջանքերի, հավատի, նվիրումի ու ամենակարևորը՝ սեփական գործը սիրով անելու շնորհիվ իրականություն դարձնել գաղափարը, շարունակաբար մշակել ու կատարելագործել բանաձևերը, հիմնել փոքրիկ ու կոկիկ արտադրամաս և շատ կարևոր տեղ գրավել շուկայում։
Ինքս գինու մեծ գիտակ չեմ, բայց առավել փորձվածները հավաստում են՝ այս “դժվար” խաղողի սորտից ստացված Կատարոն իսկապես շատ լավն է»: