տուն Լուրեր Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է Արմեն Աշոտյանին

Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է Արմեն Աշոտյանին

107
0
Աշոտյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում գիտության և կրթության զարգացմանը և այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ համագործակցությունը ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների միջև գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը մեծապես նպաստում է նշված ոլորտում հանրապետությունում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, պաշտոնատար այլ անձինք: