տուն Լուրեր Արցախի ԱԺ-ում ներկայացվել է ՄԻՊ-ի տարեկան զեկույցը

Արցախի ԱԺ-ում ներկայացվել է ՄԻՊ-ի տարեկան զեկույցը

126
0

Ruben-Meliqyan

Ապրիլի 20-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանն Ազգային ժողովի լիագումար նիստում ներկայացրել է 2016 թվականի ընթացքում ՄԻՊ հաստատության գործունեության և երկրում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Ռուբեն Մելիքյանը մանրամասնել է դիմումների վիճակագրական պատկերը, ինչպես նաև անդրադարձել ՄԻՊ հաստատության գործունեության ռազմավարական ուղղություններին` հանրության իրավական մշակույթի բարձրացման, քաղաքացիական հասարակության հետ երկխոսության ամրապնդման, փակ հաստատություններում մարդու իրավունքների երաշխավորման խնդիրներին:

Պաշտպանը հատուկ ընդգծել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների ռազմավարություն մշակելու, ընդունելու և գործարկելու անհրաժեշտությունը, որի պայմաններում հնարավոր կլինի համակարգված եղանակով հասնել չափելի արդյունքների:

Ռուբեն Մելիքյանը նաև նշել է, որ ռազմավարության մշակման հարցում ակնկալում է սփյուռքի կառույցների, ինչպես նաև իրավապաշտպան հանրության օժանդակությունը: Ելույթից հետո պաշտպանը պատասխանել է պատգամավորների հարցերին: