Այս պահին Հանրապետության հրապարակում բացօթյա ասուլիսով են հանդես գալիս հունվարի 31-ին Բերձորում տուժածները: Հիմնադիր խորհրհադանի ներկայացուցիչները պահանջում են փոխհատուցել իրենց կրած վնասները:
Ազատամարտիկ Պավել Մանուկյանն իր խոսքում կարևորեց ոչ միայն ֆինանսական, այլև բարոյական փոխհատուցումը.
«Նախ ուզում եմ ասել՝ այն դեպքերին, որոնց մենք ականատես եղանք արցախցիների մեղավորությունը չէր: Արցախցիներին սրանում չմեղադրեք: Սա պետության կողմից կազմակերպված հանցագործություն էր: Թեև մենք կրել ենք ֆինանսական կորուստներ, բայց դրանց զուգահեռ մենք պահանջում ենք նաև բարոյական աջակցություն»,-իր խոսքում նշեց ազատամարտիկը:
Վերջինս շեշտադրեց այն միտքը, որ ռեժիմի դեմ պայքարելու համար իրենց անհարժեշտ է ժողովրդի աջակցությունը:
Ինչ վերաբերում է այսօր առավոտյան խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանի ձերբակալությանը, ապա հանդիպման կազմակերպիչները նշեցին, որ Հայկ Գրիգորյանին արդեն բաց են թողել, մինչդեռ նրա մեքենան դեռ ոստիկանական բաժանմունքում է. որն ըստ կազմակերպիչների՝ անօրինական է:
Վարդուհի Ստեփանյան