Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կապված պատմությունը վկայությունն է այն բանի, որ Բելառուսը կատարում է միջազգային իրավունքի պահանջները. այս մասին ադրբեջանական haqqin.az-ի հետ զրույցում ասել է բելառուս քաղաքական վերլուծաբան Վսեվոլոդ Շիմովը:
Ըստ նրա՝ Բելառուսի կառավարությունը հետևողական է միջազգային իրավունքի կիրառման հարցում: Դա վերաբերում է նաև այն բլոգերներին, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ:
«Միջազգային իրավունքի նորմերը, որոնք կիրառվել են Լապշինի նկատմամբ, կարող են նաև օգտագործվել այդ անձանց դեպքում: Այլ բան է, որ նրանք կջանան պատկառելի հեռավորության վրա շրջանցել Բելառուսը` Մինսկից Բաքու չուղարկվելու համար»,- ասել է փորձագետը:
«Սակայն եթե մեկը կհայտնվի Բելառուսի տարածքում, ապա կարող է կիսել Լապշինի ճակատագիրը: Միջազգային իրավունքը դեռ ոչ ոք չի չեղարկել»,- հավելել է Շիմովը: