տուն Լուրեր Արայիկ Խանդոյանը հուղարկավորվեց «Եռաբլուր» պանթեոնում

Արայիկ Խանդոյանը հուղարկավորվեց «Եռաբլուր» պանթեոնում

90
0

Արցախյան պատերազմի ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը զինվորական կարգով հուղարկավորվեց Երևանի «Եռաբլուր» պանթեոնում։

Հոկտեմբերի 14-ին Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացած Եկեղեցու Կարգի արարողությունից հուղարկավորության թափորը ոտքով շարժվեց «Եռաբլուր»։ Հուղարկավորությանը ներկա էին Արայիկ Խանդոյանի հարազատները, մարտական ընկերները, «Սասնա ծռերի» անդամներ եւ հարյուրավոր քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 10-ին, սրտի կաթվածից: Արայիկ Խանդոյանը 47 տարեկան էր: